Թերթը գրում է, որ երեկ ընդդիմության նստացույցը սկսվելուց մի քանի ժամ անց ոստիկանները մտել են Ազատության հրապարակին մերձակա բոլոր սրճարանները եւ հրահանգել անմիջապես փակել դրանք։

«Մասնավորապես,  թերթի լրագրողի տեսախցիկը արձանագրել է ոստիկաններին «Ջազվե» սրճարանում, որից անմիջապես հետո սրճարանի տնօրենը, որը մինչ այդ ասում էր, որ իրենք աշխատում են մինչեւ առավոտ, մոտեցել է սրճարանի բոլոր հաճախորդներին եւ հայտարարել, որ իրենք փակվում են, եւ խնդրել է, որ բոլորը հեռանան։ «Ջազվեի» փակվելուց ընդամենը 10 րոպե առաջ էլ փակվել էր «Մեղեդի» սրճարանը», -գրում է «Չորրոդ ինքնիշխանություն»-ը: