Հիմա արդեն «Україна має талант»  նախագծում սեփական տաղանդը կարող են ցուցադրել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի բնակիչները: Հոկտեմբերի 8-9-ին Երեւանում կանցկացվի  «Ուկրաինայում տաղանդներ կան» շոուի քասթինգը` Գուսան Շերամի փող, տուն  73 հասցեում գտնվող «Սեբաստիա» մշակութային կենտրոնում, տեղեկատու հեռախոս` 091-268101:

Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է  СТБ  ընկերության քասթինգ-մենեջեր Դմիտրի Օնիշչենկոն,  հեռուստաընկերությունն ուղեւորվում է անսովոր եւ հետաքրքիր մշակույթ ունեցող առավել հոգեհարազատ երկրներ:

Նրա խոսքով` նախագծի աշխարհագրության ընդլայնումը պայմանավորված է  մերձավոր արտերկրում նկատվող մեծ հետաքրքրությամբ: «Անցած սեզոններին մենք բազմաթիվ օտարերկրյա մասնակիցներ ենք ունեցել, լավագույն 50-ում էին ոչ միայն ուկրաինացիներ, այլեւ  ուրիշ երկրների ներկայացուցիչներ»,-ասել է նա:

 «Քասթինգ- խմբին ավելի շատ հետաքրքրում է ժողովրդական արվեստը, քանի որ այն լավագույնս է բացահայտում երկրի մշակութային առանձնահատկությունները: Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա մեզ հետաքրքում են ժողովրդական գործիքները, հատկապես` դուդուկը, զուռնան, տարբեր այլ գործիքներ: Հետաքրքիր է նաեւ դիտել հայկական ժողովրդական պարերը»,-ասել է Օնիշչենկոն: