Վախթանգովի անվան թատրոնի դերասան Ալեքսեյ Զավյալովը, սեպտեմբերի 30-ին, մահացել է մոսկովյան հիվանդանոցում, պարաշյուտով անհաջող թռիչքից հետո ստացած վնասնածքներից:
Ալեքսեյ Զավյալովի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: Այդ օրվանից դերասանը գտնվել է հիվանդանոցում: Նա 36 տարեկան էր:
Դերասանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, Վախթանգովի անվան թատրոնում, հաղորդում է Lenta.ru-ն:




























