Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր, հոկտեմբերի 1-ին ռինգ դուրս եկավ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը: Ամերիկացի Խոսե Ռամիրեսի հետ 1/32-րդ եզրափակիչի մենամարտում Սարուխանյանը պարտվեց 5:6, 4:7, 3:9 հաշվով:

Երեկոյան մրցահերթում մեկնարկային մենամարտը կանցկացնի նաեւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկային մենամարտն առայժմ հաղթանակով է ավարտել միայն 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը, որը երկրորդ մենամարտը կանցկացնի վաղը, հոկտեմբերի 2-ին: