Ռամալլահ քաղաքում պաղեստինցի հայտնի ռեժիսոր Ֆրանսուա Աբու Սալեմին մահացած են գտել: Համաձայն AFP-ի` իրավապահ մարմինները ներկայումս պարզում են 60-ամյա ռեժիսորի մահվան պատճառը: Չի բացառվում ինքնասպանության վարկածը:
Աբու Սալեմը, ով ֆրանսուհու եւ պաղեստինցու զավակ է, եղել է Արեւելյան Երուսաղեմում 1984թ. ստեղծված Պաղեստինյան ազգային թատրոնի համահիմնադիրներից: Նա հայտնի է որպես կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, ինչպես նաեւ դրամատուրգ, ով արեւմտյան հեղինակների պիեսները մատչելի է դարձրել պաղեստինյան հանդիսատեսի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























