Վրացական ռուսալեզու «Առաջին լրատվական կովկասյան» (ПИК) հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոբերտ Պարսոնսը լքել է պաշտոնը եւ աշխատանքի է տեղափոխվել France 24 ֆրանսիական միջազգային հեռուստաալիք, հաղորդում է «Грузия Online»-ը:
«Ես ունեմ աշխատանք Ֆրանսիայում` France 24-ում: Նրանք իմ նկատմամբ լավ վերաբերմունք ցուցաբերեցին, երբ համաձայնեցին ինձ ուղարկել Վրաստան: Ես խոստացել էի, որ կվերադառնամ: 1,5 տարի անց ես հետ եմ գնում»,- ասել է Պարսոնսը:
Պարսոնսի տեղը կզբաղեցնի «Кей 1» ընկերության համասեփականատեր, հեռուստաալիքի կառավարիչ, լրագրող Եկատերինա Կոտրիկաձեն:




























