Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը չի փոխվի 2012 թվականին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը շեշտել է, որ Ռուսաստանն անկասկած հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, սակայն տվյալ հանգամանքը չի կարող հիմք ծառայել, որ Մոսկվան կարողանա անձամբ իշխանություն ձեւավորել հայկական պետության մեջ: «Ոմանց մոտ վասալական տրամադրվածություն է նկատվում»,-շեշտել է նա:

Նրա խոսքով, պարզ չէ, թե ինչու նման արձագանք գտավ Հայաստանի նախկին նախագահ` Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին հայտարարությունը, քանի որ նա չի էլ հեռացել քաղաքական դաշտից, եթե հաշվի առնենք նրա տարբեր ելույթները: Հիմա դեռ ակնկալվում է, որ նա կմտնի ակտիվ քաղաքական դաշտ, հավելել է Հակոբյանը: