Տեղեկություններ կան երեկ` հոկտեմբերի 2-ի երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած մարդկանց մասին:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 49-ամյա Մամիկոն Գասպարյանը, 27-ամյա Ալեքսանդր Բաղդասարովը, 25-ամյա Տիգրան Մեջինյանը, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Վարդան Կարապետյանը, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Արտակը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ եւ ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:
Նշենք, որ այս պահի դրությամբ, անհայտ կորած են համարվում հետեւյալ անձինք.
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90 , 010-36-02-97 , 060 44 02 38 հեռախոսահամարներով:




























