Վրաստանի իշխանությունները լայնորեն գովազդում են հոկտեմբերիի 7-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Թբիլիսի, սակայն չեն նշում, որ այցը տարածաշրջանային է եւ նույն օրը Սարկոզին մեկնելու է Բաքու, իսկ նախքան այդ լինելու է նաեւ Երեւանում, փոխանցում է ВЗГЛЯД-ը` հղում անելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությունը:
Հեռարձակվող տեսահոլովակներում Վրաստանի քաղաքացիներին կոչ է արվում հոկտեմբերի 7-ին գալ Թբիլիսիի Ազատության հրապարակ, որտեղ ելույթ կունենան Ֆրանսիայի եւ Վրաստանի նախագահները:
«Վրաստանի անկախ փորձագետների ակումբի» նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի համար ավելի կարեւոր է այցը Հայաստան եւ Ադրբեջան` հաշվի առնելով Ֆրանսիայում հզոր հայկական լոբբիի առկայությունը եւ Եվրոպայի համար Ադրբեջանի տնտեսական նշանակության աճը:




























