2012-ի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կանցկացնի նոր ղեկավարի ընտրություններ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ազգային ժողովի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկակական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Երկու տարվա ռոտացիաների արդյունքում ԵԽԽՎ-ում ղեկավարությունն անցնելու է Եվրոպական ազգային կուսակցությանը: Խմբի անդամները փակ քննարկում են անցկացրել, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվել Ժան-Կլոդ Մինյոնի թեկնածության առաջադրման վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ Մինյոնն ավելի հետեւողականորեն կլինի օբյեկտիվության պահպանման գործում, քան` Չավուշօղլուն»:

Վերջինիս երկամյա գործունեությունն ապացուցել է, որ նա, ղեկավարություն ստանալով եվրոպական կառույցում, առաջնորդվել է ոչ այնքան համաեվրոպական արժեքներով, որքան ադրբեջանա-թուրքական տանդեմի հետաքրքրությունների առաջադրմամբ»,-հայտարարել է Ն. Զոհրաբյանը:

Այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ԵԽԽՎ-ի ղեկավարության փոփոխությունն անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված հանձնաժողովի վրա, Զոհրաբյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն, առաջվա պես չի հետաքրքրվում այդ հանձանաժողովի աշխատանքներով: «Երեկ ադրբեջանական պատվիրակության անդամներն ավելի քան 20 րոպե վիճաբանում էին ենթահանձնաժողովի ղեկավարներ Խորդի Կսուկլայի եւ Կոստայի հետ, որից հետո որոշում ընդունվեց ենթանահանձնաժողովի հարցն ուղարկել ԵԽԽՎ-ի բյուրոյի քննարկմանը: Մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ հայտնի է` այդ կառույցը չի կարող միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ տեղյակ չէ նրա պատմությանն ու զարգացման նրբություններին: Բացի այդ, ենթահանձնաժողովի օբյեկտիվությանը եւս չի կարելի վստահել»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցենք, որ Չավուշօղլուն գլխավորում է ԵԽԽՎ-ն 2010 թվից, եւ նա Եվրոպական դեմոկրատական կուսակցությունից է: