Հոկտեմբերի 3-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ սպանվել է Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն է: Վերջինիս դին անհայտ անձը «ՆԻՎԱ» մակնիշի մեքենայով տեղափոխել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ», մեքենան թողել է հիվանդանոցի բակում եւ հեռացել: Գիշերային ակումբի սեփականատիրոջ գլխին մեծ վնասված է եղել:

Ոստիկանությունը ներկայումս միջոցառումներ է ձեռնարկում Հովակիմյանի սպանության մեջ կասկածվող, Երեւանի 24-ամյա բնակիչ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել ստրիպ-պարուհու պատճառով, եւ չի բացառվում, որ սպանությունը պատվիրված լինի: