Երեւանում համերգով հանդես կգա ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլոդի Ֆրեժեն (Élodie Frégé): «20 երգ 20-ամյա Հայաստանի համար» խորագրով համերգը տեղի կունենա հոկտեմբերի 5 –ին` Երեւանում, Գաֆեսճյան արվեստի թանգարանում, բաց երկնքի տակ, հաղորդում է Deem Communications-ը:

Համերգը Ֆրանսիայի կողմից նվեր է Հայաստանին` անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Այն կիրականացվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաեւ Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների աջակցությամբ:

Համերգին կմասնակցեն նաեւ հայ կատարողներ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Եվա Սուջյանը, Էրիկը եւ այլք:

Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի Հայաստան այցի նախօրեին: