Վաշինգտոնը «վրդովված» է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի քվեարկության արդյունքներից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
Նա ասել է, որ «դեմ» քվեարկած Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ընդունեին տվյալ բանաձեւը, քանի որ Դամասկոսը շարունակում է ճնշել քաղաքացիների ժողովրդավարական ելույթները, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ Սիրիայի վերաբերյալ բանաձեւի քվեարկության արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը կիրառեցին վետոյի իրավունք: Փաստաթղթին կողմ քվեարկեցին 9 երկիր, 4 երկիր` ձեռնպահ:
Բանաձեւի նախագիծը կազմել էին արեւմտյան երկրները:




























