Նյու Յորքում տուրիստական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Հինգ ուղեւորներից մեկը զոհվել է: Ուղղաթիռն ընկել է Իսթ Ռիվեր նեղուցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը».
«Բելլ-206» ուղղաթիռը Մանհեթենից օդ բարձրանալուց հետո սկսել է կորցնել բարձրությունը: Ավիավթարի պատճառը դեռ հայտնի չէ: Ուղեւորները եղել են բրիտանացի զբոսաշրջիկներ, հաղորդում է «Սքայ նյուսը»:




























