«Սիմփսոններ» մուլտսերիալի նոր սերիաների նկարահանումն անհնար է դարձել: Հոլիվուդյան 20th Century Fox կինոստուդիան պահանջում է դերասանների հոնորարի 45 տոկոս կրճատում: 20th Century Fox-ը պատկանում է Ռուպերտ Մերդոկի News Corp-ին, իսկ մուլտսերիալը հեռարձակվում է Fox Television հեռուստաալիքի եթերում:

Մուլտսերիալի հերոսներ Հոմեր Սիմփսոնը, նրա կին Մարջը, որդի Բարթը եւ դուստր Լիսան խոսում են համապատասխանաբար Դեն Կաստելանետայի, Ջուլի Քանվերի, Յարդլի Սմիթի եւ Նենսի Քարթրայթի ձայնով: Դերասանները ամեն եթերաշրջանի համար ստանում են 8-ական միլիոն դոլար, հաղորդում է NEWSru.com-ը: