ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունում է, որ կարող է պարտվել 2012-ի նախագահական ընտրություններում:

Աշնանային քաղաքական սեզոնին, իր տված խոշոր հարցազրույցի ժամանակ Օբաման հայտարարել է. «Նման տնտեսական իրադրության պայմաններում դժվար է մեծ ակնկալիքներ ունենալ: Ինձ չի մտահոգում, որ մարդին ինձ անհաջողակ են համարում: Ես դրան սովորել եմ»:

Նշենք, որ վերջին շրջանում ավելի շատ ամերիկացիներ են գտնում, որ ԱՄՆ նախագահը պետք է հանրապետական լինի: Հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատ Օբամային չի վստահում ընտրազանգվածի կեսն անգամ:

2008-ի նախագահական ընտրություններում Օբաման հաղթանակ տարավ` հավաքելով ձայների 52,7 տոկոսը: