Այսօր` հոկտեմբերի 5-ի երեկոյան, կյանքի 84-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը:
Մեր տեղեկություններով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նախորդ ամիս Խանամիրյանը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Վանուշ Խանամիրյանը եղել է պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարարվեստի գործիչների միության նախագահ:




























