Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը ավելի սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ` սկսած Հայաստանից: Այս մասին Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Նա նշել է, որ Եվրամիության համար Կովկասը ռազմավարական տարածաշրջան է եւ Եվրամիության հետ ասոցացման եւ գործընկերության կապերը կօժանդակեն բարեկեցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը եւ երկխոսությանը կովկասյան երեք երկրներում:
«Վերջին տարիներին Եվրամիությունն ուժեղացրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, եւ դա ինձ ուրախացնում է: ԵՄ-ն դա արել է նախ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության միջոցով, հետո` Արեւելյան Գործընկերության շրջանակներում, որին Ֆրանսիան սատարել էր ամենասկզբից, 2009-ից»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։




























