Լիբիայում եւ Աֆղանստանում անցկացվող ռազմական գործողությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն միասնական ամբողջություն է: Այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Washington Post-ը:

«Լիբիայում զգալի հաջողություն է գրանցվել. մենք բազմաթիվ կյանքեր ենք փրկել եւ օգնել Լիբիայի ժողովրդին տեր լինել սեփական ճակատագրին: Աֆղանստանում կա առաջընթաց եւ խռովարարներին չի թույլատրվի կասեցնել այն», – ասել է գլխավոր քարտուղարը:

Հաջորդ տարվա մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդող դաշինքի պաշտպանության նախարարների եւ արտգործնախարարների հանդիպումները նվիրված են Լիբիայում օդային ռազմարշավի ավարտման սցենարների մշակմանը եւ Աֆղանստանի ռազմական գործողություններում տեղի անվտանգության ուժերի դերի բարձրացմանը: