ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության համակարգն ամբողջությամբ կգործարկվի 2018 թվականին: Այդ մասին Բրյուսելում ընթացող դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ՀՀՊ-ի նախնական փուլի մասին կզեկուցվի 2012 թվականի մայիսին Չիկագոյում կայանալիք դաշինքի գագաթաժողովում:
ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու ցանկություն են հայտնել Հոլանդիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Թուրքիան: Նրանց է միացել նաեւ Իսպանիան: Forbes-ը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսում է Իսպանիայի ափերի մոտ «Էգիս» դասի հածանավերի տեղակայում` Իրանի պոտենցիալ միջուկային վտանգից պաշտպանվելու համար:




























