Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 12 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 21.33-ին։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժն զգացվել է նաեւ Վարդենիս քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:




























