ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խորհուրդը քվեարկել է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի օրակարգում Պաղեստինի անդամակցության հարցն ընդգրկելու օգտին, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հոկտեմբերի 5-ին այդ կապակցությամբ հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճիշտ կանի մեկ անգամ եւս քննարկի այդ հարցը:
Քլինթոնի կարծիքով կազմակերպության այդ որոշումը «տարօրինակ է ու անհասկանալի»:
Վաշինգտոնը նաեւ հասկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է զրկվել ամերիկյան ֆինանսավորումից, եթե դեմ գնա ԱՄՆ-ի դիրքորոշմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի 22%-ն ապահովում են ամերիկացիները:
Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ում դիտորդի կարգավիճակ ունի 1974 թվականից: Լիիրավ անդամ դառնալու համար անհրաժեշտ է 193 ամդամ-երկրների երկու երրորդի հավանությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան կհավաքվի Փարիզում հոկտեմբերի վերջում:




























