Լեհաստանը 500 ոստիկան կուղարկի Բելառուսի հետ իր սահմանը, կիրակի  հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

«Բելառուսի հետ սահմանին առկա լարված իրավիճակի պատճառով ես որոշել եմ ամրապնդել  մեր ուժերը ահաբեկչության դեմ պայքարի և կանխարգելման ստորաբաժանումների 500 լեհ ոստիկաններով,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Կամինսկին։- Նրանք կմիանան այդ սահմանի անվտանգությունը պահպանող 5000 սահմանապահներին և 2000 զինվորներին»։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը կիրակի հայտնել է, որ շաբաթ 187 մարդ փորձել էր Բելառուսից ապօրինի անցնել Լեհաստան։