Թերթը գրում է, ո իր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս վնասազերծված ավազակային բանդան իրականում կատարել է միայն երկու՝ Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտները, թեեւ նրանցից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն:

«Մնացած հարձակումները բանդային վերագրվել են դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթով, երբ բռնված հանցագործի վրա փորձում էին բարդել նմանատիպ բոլոր հանցագործությունները: «ժողովուրդ»-ը այս տեղեկությունը երկար ժամանակ չէր հրապարակում` հաշվի առնելով իրավապահների խնդրանքները, որ պետք է մյուս բանդիտները մտածեն, թե ոստիկանությունն իր գործն ավարտված է համարում, որպեսզի հեշտ վնասազերծեն: Սակայն երեկ news.am-ը տեղեկություն հրապարակեց, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցում: Գողացել են ոսկյա վզարդեր եւ փող: Այսինքն`բանդան մարտահրավեր է նետում ոստիկանությանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը: