ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) հայտնել է Արեւմտյան ափին՝ Ջենին քաղաքում, մասշտաբային օպերացիայի անցկացման մասին։

«Ներկայումս անվտանգության ուժերը մասշտաբային հակաահաբեկչական օպերացիա են անցկացնում Ջենինում եւ փախստականների համանուն ճամբարում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուժայինները գրոհել են կենտրոնակայանը, որն օգագործվում է տեղի գրոհայինների կողմից որպես հավաքակայան եւ որտեղ ահաբեկաչական հարձակումներ են ծրագրվում Իսրայելի դեմ։