ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ միջուկային ապոկալիպսիսը հնարավոր է։
Նա երկրների հակազդեցությունն ավելի վատ է անվանել, քան «Կարիբյան ճգնաժամի շրջանում», իսկ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է համարել։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Մեր հակառակորդները որոշել են ջախջախել միջուկային տերություն Ռուսաստանին։ Նրանք անկասկած հիմարներ են»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ անցյալում կիրառվել է միջուկային զենք, հայտնի է «որտեղ եւ ում կողմից», իսկ դա նշանակում է, որ «որեւէ տաբու չկա»։





























