Իսրայելի ազգային հետախուզական ծառայության «Մոսադի» գործակալները տեղեկատվություն ստանալու համար հետեւել են Թուրքիայում օտարերկրացիների տեղաշարժին, երկուշաբթի օրը հաղորդել է A Haber հեռուստաալիքը։
«Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT), հակահետախուզության դաշտային գործակալները պարզել են, որ «Մոսադն» օգտագործել է հեռավար առցանց երթուղայնացման տեխնիկան՝ Թուրքիայում բնակվող օտարերկրացիների մասին հետախուզական տվյալներ ստանալու համար»,-հաղորդել է հեռուստաալիքը:
Պարզվել է,որ Թուրքիայում խմբի անդամների հետ արտասահմանից բոլոր շփումներն իրականացվել են Իսպանիայում, Անգլիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Մալայզիայում, Ինդոնեզիայում եւ Բելգիայում կեղծ անձանց պատկանող տվյալների փոխանցման հարյուրավոր մեկանգամյա ինտերնետ գծերի միջոցով:
MİT-ը նաեւ պարզել է, որ «Մոսադը» արաբական ծագմամբ լրտեսներ է ուղարկել, որոնք հավաքագրվել են Ստամբուլում, Լիբանանում եւ Սիրիայում՝ հետախուզական տվյալներ հավաքելու համար։





























