Թերթը գրում է, որ երեկ խմբագրություն է զանգել բանդայի գործով կալանավորված 39-ամյա Արման Դալաքայանի մայրը եւ պնդում էր, որ իր տղան բանդայի անդամ չէ, գլխին սարքում են: «Ո՞րն է նրա մեղքը, որ «Գառնու լավաշի» տնօրենի միջնեկ տղայի հետ ծանո՞թ է»:

Նա պատմեց, որ Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: «Մի քանի հոգով հարձակվել են վրան, այնքան ծեծել, կողոսկրերը ջարդել, վիրահատել են «Էրեբունի» հիվանդանոցում, հետո տարել են հոսպիտալ: Վերակենդանացման բաժնում է եղել. հաստ աղիքն է ծակված, թոքն է ծակված»: Ո՞վ է ծեծել: «Քննիչներն են ծեծել, ո՞վ պիտի ծեծեր: Ով տարել  է 6-րդ բաժին, նա էլ ծեծել է որդուս»,- գրում է «Հրապարակը»: