Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի երկրորդ մասը տեղի կունենա նախքան երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս տեղեկությունը «Կոմերսանտ»-ին հաստատել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօրվա դրությամբ, մենք ելնում ենք նրանից, որ համագումարի ավարտը տեղի կունենա նախքան դեկտեմբերի 4-ին նախատեսված Պետդումայի ընտրությունները»,- հայտարարել է Պեսկովը:
«Կոմերսանտի» տվյալներով, նախագահի աշխատակազմում եւ կառավարությունում չեն բացառում սցենարը, ըստ որի Պուտինը նախագահի թեկնածու առաջադրվի նախքան խորհրդարանական ընտրությունները: Վերջնական որոշումը կախված կլինի «Եդինայա Ռոսիայի» նախընտրական արշավից` Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ:




























