Սեւան քաղաքում, հոկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդը Նաիրյան փողոցի թիվ 164 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա մի երեխայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























