Պակիստանում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարներն իշխանությունից պահանջում են չեղյալ համարել ամենամեծ նահանգգի` Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրին սպանողի նկատմամբ կայացված մահվան դատավճիռը:

Սալման Թասիրին հունվարի 4-ին, գնդակահարել էր իր սեփական թիկնապահ Մումթազ Քադրին: Ձերբակալումից անմիջապես հետո Քադրին հայտարարել էր, որ նահանգապետին սպանել է աստվածանարգության մասին օրենքը խախտողների հանդեպ վերջինիս ազատական դիրքորոշման համար: Պակիստանում իսլամը եւ Մուհամեդ Մարգարեին պղծողներին մահապատիժ է սպառնում:

Նահանգապետ Սալման Թասիրը, մասնավորապես, հանդես էր գալիս «աստվածանարգության» համար դատապարտված քրիստոնյա կնոջը ներելու օգտին: