Եվրամիության երկրների կողմից ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո սառեցված Ռուսաստանի սուվերեն ակտիվների ճշգրիտ գումարն այս պահին կազմում է 207 մլրդ եվրո: Այս մասին Հաագայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

«Եվրահանձնաժողովը քննարկում է Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար ռուսական ակտիվներից 207 մլրդ եվրոյի չափով եկամուտների օգտագործման հնարավորությունը, որոնք հաջողվել է սառեցնել Եվրոպայում, ներառյալ ՌԴ ԿԲ ակտիվները»,-ասել է նա։

Ռեյնդերսը Եվրահանձնաժողովում վերահսկում է ռուսական ակտիվների սառեցման, վերաներդրման եւ առգրավման հնարավորությունների որոնման աշխատանքները: