Կոլումբիացի երգչուհի Շակիրան նշանակվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի խորհրդական: Նախագահի հրամանով, նա ընդգրկվել է լատինաամերիկացիների կրթության խնդիրներով զբաղվող հանձնաժողովի կազմում: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հանձնաժողովը Օբամայի որոշմամբ, ստեղծվել էր դեռ 2010թ.: Դրա հիմնական նպատակն է նվազեցնել խոչընդոտները իսպանախոս ուսանողների համար: Օբաման ընտրությունների ժամանակ լուրջ խաղադրույք է կատարել իսպանախոս ընտրողների վրա եւ փորձում է նաեւ շոու-բիզնեսի օգնությամբ ստանալ նրանց ձայները:
Շակիրան մեծ հեղինակություն է վայելում՝ շնորհիվ իր բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ «Barefoot Foundation»-ի հիմնադիրն է, որ զբաղվում է կրթական խնդիրներով Կոլումբիայում, Հաիթիում եւ այլ երկրներում: Նա նաեւ UNESCO-ի բարի կամքի դեսպան է:




























