Երեւանում, հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, Սայաթ-Նովայի եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Բոգդան» մակնիշի թիվ 72 երթուղու ավտուբուսի վարորդն այնպես է արգելակել մեքենան, որ ավտոբուսի սրահում գտնվող 22-ամյա ուղեւորուհին նստած տեղից ընկել է հատակին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: