Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերագրվող արտահայտությունները` Իսրայելը զանգվածային հրթիռային եւ հրետանային գնդակոծման ենթարկելու մասին, կոպիտ սադրանք են, Սիրիայի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի բացահայտ ակտ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «եթե Սիրիայի դեմ «խելագար» միջոցներ կիրառնեն, իրենից վեց ժամ կպահանջվի հարյուրավոր հրթիռներ արձակել Թել-Ավիվի եւ Գոլանի բարձունքների վրա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիան քննադատել էր Սիրիայի իշխանություններին այդ երկրում բողոքի գործողությունների դաժան ճնշումների համար:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, հոկտեմբերի 5-ին, կայացել է բանաձեւի քվեարկությունը, որը, սակայն, տապալվել է Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի պատճառով: