Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Նանտեր քաղաքում ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո երկրում անկարգությունների սկզբից ի վեր Ֆրանսիայի մոտ հարյուր քաղաքապետարանների վրա հարձակումներ են եղել, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով գերատեսչությանը։

Ինչպես նշվում է, գերատեսչությունը հավելել է, որ անկարգությունների մասնակիցները ջարդել են շենքերը, ինչպես նաև փորձել են այրել դրանք։

«Ներքին գործերի նախարարությունը BFMTV-ին հայտնել է, որ հունիսի 27-ին Նանտերում ճանապարհային ստուգման ժամանակ գնդակահարված դեռահասի՝ Նաելի մահվան հետ կապված քաղաքային անկարգությունների սկզբից ի վեր, հարձակման է ենթարկվել 99 քաղաքապետարան: Ինչ վերաբերում է քաղաքային շենքերին, ապա հաշվարկները դեռ շարունակվում են»,- երկուշաբթի հաղորդել է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բռնությունների սկզբից ի վեր ՆԳՆ-ն գնահատել է, որ այրվել է ավելի քան 5,6 հազար ավտոմեքենա, հրկիզվել է 11,1 հազար աղբաման, հրկիզվել է կամ վնասվել է մոտ հազար շենք, ավելի քան 250 հարձակում է կատարվել ոստիկանական բաժանմունքների կամ ժանդարմերիայի շենքերի վրա, և ավելի քան 700 իրավապահ և 35 հրշեջ։ Բերման է ենթարկվել նաեւ ավելի քան 3,3 հազար մարդ։