Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «ամենավայրի գաղափար» է անվանել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Եվրասիական Միության մասին, որը լրատվամիջոցներն արդեն կնքել են երկրորդ ԽՍՀՄ անումով:
«Վրաստանի դեմ ահռելի ուժ է կանգնած, որը փորձում է վերականգնել Խորհրդային միությունը: Դա ռուս ազգայնականների ամենավայրի գաղափարն է»,- ասել է նա` ելույթ ունենալով Թբիլիսիում:
«Խորհրդային միության վերականգնումն առաջին հերթին նշանակում է ազգամիջյան եւ միջկրոնական դիմակայության կարծրատիպերի վրա հիմնված արժեքների վերականգնում»,- ընդգծել է Սահակաշվիլին եւ հավելել է, որ Վրաստանը երբեք չի մտնի այդ միության մեջ:




























