Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Շվեդիայի մզկիթի դիմաց Ղուրանի այրումը։ Այդ մասին նա հայտարարել է Al-Ittihad պարբերականին։
«Ես զայրույթ և զզվանք եմ զգում այս գործողություններից: Ցանկացած գրքի, որը մարդիկ համարում են սուրբ, պետք է ակնածանքով վերաբերվել՝ որպես հավատացյալների հանդեպ հարգանքի նշան: Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշների հանդեպ անարգանքի պատրվակ», - ասել է պոնտիֆիկոսը:





























