Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում ցուցադրական գործողություններ են տեղի ունեցել, որոնք անհրաժեշտ են շահագործման սեզոնային ռեժիմին անցնելու համար:
Զորավարժություններին մասնակցելու են ավելի քան 100 սպա, մոտ 5 հարյուր կրտսեր հրամանատարներ, մեխանիկ-վարորդներ, նշանառու-օպերատորներ, հաղորդում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Ռազմական ավտոմեքենաների պարկում ներկայացվել են ռազմական տեխնիկայի ավելի քան 20 տեսակ, որոնց վրա մասնագետները ցույց են տալիս տեխնիկական օպերացիաներ, որոնք անհրաժեշտ են ռազմական բազայի` ձմեռային շահագործմանը պատրաստվելու համար:
Աղբյուրը նշում է, որ ցուցադրական գործողություններին մասնակիցները առաջիկայում պետք է ինքնուրույն ստուգեն զրահամեքենաների հատուկ համակարգերի աշխատունակությունը, ուժային ագրեգատների շտկելիությունը եւ այլն:
102-րդ ռուսական ռազմական բազան տեղակայված է Գյումրի քաղաքում:




























