«Անընդունելի ենք համարում «իրականացված փաստերի» ամերիկյան պրակտիկան Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության  համակարգերի հարցում, երբ առանց բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու` որոշումներ են ընդունվում, որոնք կարող են ազդել Եվրաատլանտյան կայունության եւ անվտանգության վրա: Եթե իրադարձությունները նման կերպ զարգանան, ապա մենք բաց կթողնենք Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ ստեղծված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ընձեռած հնարավորությունը` ՀՀՊ-ն հակամարտությունից համագործակցության առարկայի վերածելու առումով»,-ասվում է գերատեսչության մեկնաբանության մեջ` կապված ԱՄՆ եւ Իսպանիայի հետ իսպանական տարածքում տեղադրված չորս նավերի` հակահրթիռային ՍՄ-3 եւ «Իջիս» հրթիռային զենքի համակարգի տեղակայման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԳՆ-ն նշում է, որ ԱՄՆ-ի հերթական քայլը չի կարող անտեսվել, քանի որ «դրա իրականացման առաջին փուլում տեղի է ունենում եվրոպական գոտում ԱՄՆ հակահրթիռային ներուժի էական աճ»:

Նշենք, որ իրենց տարածքում ՀՀՊ-ի տարրեր տեղադրելու պատրաստակամություն են հայտնել Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռումինիան եւ Թուրքիան, նրանց է միացեն նաեւ Իսպանիան: Forbes-ը հայտնում է, որ համաձայնագիրով նախատեսվում է Իսպանիայի տարածքում տեղադրել «Էգիս» կարգի հածանավեր` Իրանի միջուկային վտանգից պաշտպանելու նպատակով: