ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձանց հետ, տեղեկացրել է «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոյին։

«Ժոզեպ Բորելը երկուշաբթի կմեկնի Պեկին եւ կհանդիպի արտաքին գործերի նախարար Ցին Գանի եւ բարձրաստիճան այլ անձանց հետո»,- գործակալությունը մեջբերել է Տոլեդոյի խոսքերը։

Գործակալության տվյալներով, Բորելի այցի մասին տեղեկությունն ստացվել է Չինաստանի ջանքերի ֆոնին՝ համոզելու Եվրոպային ոչ այդքան ագրեսիվ դիրքորոշում զբաղեցնել, քան ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որը Չինաստանի դեմ պատժամիջոցներ է մտցրել՝ առաջավոր տեխնոլոգիաների հանդեպ Պեկինի հասանելիությունը սահմանափակելու նպատակով։