Անհրաժեշտ է ընդդիմանալ գունավոր հեղափոխությունների կազմակերպման ցանկացած փորձի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տարածաշրջանում, երեքշաբթի, ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի բացմանը, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Անհրաժեշտ է կտրականապես ընդդիմանալ դրսից միջամտության եւ որեւէ պատրվակով գունավոր հեղափոխությունների նախաձեռնման ցանկացած փորձի»,- ասել է Չինաստանի նախագահը։
ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 23-րդ գագաթաժողովը հուլիսի 4-ին անցկացվում է վիրտուալ ձեւաչափով, Նյու Դելիում։





























