Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել, նույնիսկ եթե անդամակցությունը տեղի չունենա մինչեւ պատերազմի ավարտը:
CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Բայդենն է որոշում կայացնում՝ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, թե՝ ոչ, եւ Ուկրաինայի համար շատ կարեւոր է ստանալ այդ ազդանշանը:
«Բայդենն աջակցում է ՆԱՏՕ-ում մեր ապագային»,-նշել է Զելենսկին: Նա հավելել է, որ դա հսկայական խթան կլիներ ուկրաինացի զինվորների համար:





























