Աշխարհում աշխարհաքաղաքական հակասություններն ավելի սուր են դառնում, տեղի է ունենում անվտանգության դեգրադացիա։ Այս մասին ՇՀԿ գագաթաժողովում իր ելույթում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ՇՀԿ-ն ավելի ու ավելի ծանրակշիռ դեր է խաղում միջազգային գործերում, իրական ներդրում է ունենում խաղաղության եւ կայունության պահպանման, մասնակից պետությունների կայուն տնտեսական աճի ապահովման, ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:
«Դա հատկապես նշանակալի է ներկա պայմաններում, երբ ավելի սուր են դառնում աշխարհաքաղաքական հակասությունները։ Շարունակվում է միջազգային անվտանգության համակարգի դեգրադացիան։ Աճում են նոր համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի առաջխաղացման ռիսկերը՝ զարգացած երկրների պարտքերի անվերահսկելի կուտակման, սոցիալական շերտավորման եւ ամբողջ աշխարհում աղքատության աճի, պարենային եւ էկոլոգիական անվտանգության վատթարացման ֆոնին»,-ասել է Պուտինը։





























