Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ուղղված չեն այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դեմ եւ բաց են համագործակցության համար: Այս մասին ասվում է միավորման համատեղ հռչակագրում։
«Անդամ պետությունները հաստատում են ՇՀԿ-ի՝ այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դեմ ուղղված չլինելը եւ եւ նրանց հետ լայն համագործակցության համար բաց լինելը՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ՇՀԿ խարտիայի նպատակներին ու սկզբունքներին եւ միջազգային իրավունքին համապատասխան»,-ասվում է փաստաթղթում:





























