Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանն աջակցում են Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ներդրումային եւ առեւտրային նախաձեռնությանը: Այս մասին ասվում է համատեղ հռչակագրում, որը Նյու Դելիում ստորագրել են ՇՀԿ պետությունների ղեկավարները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը 2013 թվականին առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը։ Այն խորհրդանշականորեն վերստեղծում է հին Մետաքսի ճանապարհը: Դրա նպատակն է Չինաստանի մուտքը Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի, Աֆրիկայի եւ այլ տարածաշրջանների շուկաներ, ինչպես նաեւ ավելի մեծ թվով երկրների մասնակցությամբ Միջազգային առեւտրային եւ ներդրումային նախագծերի ակտիվացում եւ շահագրգիռ պետությունների կապիտալի օգտագործում: Նախաձեռնությանն արդեն միացել են ավելի քան 150 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ։





























