Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք` մասնակցելու հուլիսի 5-ից 7-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)  մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստին։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների, մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման և այլ օրակարգային հարցեր: