Չինական կողմը չեղյալ է հայտարարել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Չինաստան, որը պետք է տեղի ունենար հուլիսի 10-ին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին։

«Ցավոք, մենք մեր չինացի գործընկերների կողմից տեղեկացվել ենք, որ նախատեսված ժամկետում այցն այլեւս անհնար է, եւ մենք պետք է այլընտրանքներ փնտրենք»,-ասել է նա։