Զուլուսների թագավոր Միսուզուլու Կազվելիտինին հայտարարել է, որ չի թունավորվել եւ իրեն լավ է զգում: Միապետի համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Հարավաֆրիկյան ENCA հեռուստաալիքի պորտալում։

«Ես պետք է կանոնավոր բուժզննում անցնեմ եւ որոշեցի այս անգամ այն անցնել Էսվատինիում։ Ես չեմ թունավորվել, ես ինձ լավ եմ զգում»,-ասել է նա։

Զուլուսների գահը համարվում է ամենահեղինակավորը Հարավային Աֆրիկայի ավանդական առաջնորդների շրջանում: Զուլուսները հանրապետության ամենամեծ թվով բնակչությունն են՝ 11 միլիոն։ Զուլուսների թագավորը չունի քաղաքական իշխանություն, սակայն իր ժողովրդի բարոյական հեղինակությունն ու խորհրդանիշն է։