ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ողջունել է ՆԱՏՕ-ի որոշումը՝ երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորությունները ևս մեկ տարով։
«Իր ուժեղ առաջնորդության, փորձի և դատողությունների միջոցով գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն առաջնորդել է մեր դաշինքին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենակարևոր եվրոպական անվտանգության մարտահրավերների միջով», - ասել է Բայդենը, որի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքն այժմ «ավելի ուժեղ, ավելի միասնական և կենտրոնացած է, քան երբևէ»։
«Ակնկալում եմ շարունակել աշխատել գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հետ՝ հաջորդ շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դաշինքի հետագա ամրապնդման համար և հաջորդ տարի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովից առաջ», - ասել է Բայդենը:
Նորվեգիայի նախկին վարչապետ Սթոլթենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն է 2014 թվականից, և նրա պաշտոնավարումն արդեն երեք անգամ երկարաձգվել է։





























